Իրանում սկսվել են նախագահական ընտրությունները

PanARMENIAN.Net - Այսօր Իրանում սկսվել են նախագահի ընտրությունները: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու. գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին, խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քարուբին եւ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին: Քվեարկությանը կարող են մասնակցել Իրանի 18 տարեկանից բարձր քաղաքացիները, այսինքն շուրջ 46 միլիոնը 70 մլն կազմող բնակչությունից:



Համաձայն ոմանց կանխատեսումների, Ահմադինեժադը կկարողանա հաղթանակ տանել արդեն առաջին փուլում, քանի որ նրա վարկանիշն ակտիվ հեռուստաբանավեճերի ընթացքում զգալիորեն աճել է: Այլ վերլուծաբաններ կանխատեսում են, որ երկրորդ փուլ անպայման կլինի, որտեղ ներկա նախագահը կհանդիպի Մուսավիին, որն առավել չափավոր դիրքորոշում ունի, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---