Հայաստանն երբեք տարաձայնություններ չի ունեցել ՀԱՊԿ-ի հետ ԱԱՀՈւ-ի ստեղծման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանն երբեք տարաձայնություններ չի ունեցել ՀԱՊԿ-ի հետ Արագ արձագանքման հավաքական ուժերի` ԱԱՀՈւ-ի ստեղծման հարցում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Հայաստանն ունեցել է մոտեցումներ, որոնք առավել կոնկրետացնում են ԱԱՀՈւ աշխատանքը»,-ասել է Բորդյուժան:



Ըստ Բորդյուժայի, ԱԱՀՈւ ձեւավորման հարցում չարժէ խոսել տարաձայնությունների մասին: «Խոսքը նրա մասին է, որ համաձայնեցման ընթացքում յուրաքանչյուր պետություն արտահայտում է իր դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ: Դա ոչ միայն բնական է, այլ նաեւ անհրաժեշտ, քանի որ ԱԱՀՈւ ստեղծումն առնչվում է ամենակարեւորին` յուրաքանչյուր պետության ինքնիշխանության տարրերին, ներքին ազգային օրենսդրության մի ամբողջ փաթեթի, որը կանոնակարգում է անվտանգության հարցերը»,-ասել է Բորդյուժան: Ինչպես նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, յուրաքանչյուր պետություն իր տեսակետն ունի, ելնելով այն մոտեցումներից, որ ունի անվտանգության ոլորտում: «Կարծիքը միաձայն է` հավաքական ուժերը հարկավոր են: Հարցը նրանում է, թե ինչպես այս կամ այն արտահայտությունը կհնչի անմիջապես համաձայնագրում»,-ասել է Բորդյուժան, հաղորդում է «Միր» հեռուստաընկերությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---