Սեյրան Օհանյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ՆԱՏՕ-ի պլանավորման եւ վերանայման գործընթացի նախարարական ուղեցույցին եւ ՆԱՏՕ/ԳՀԽ թիկունքի պետերի կողմից մշակված համատեղ թիկունքային կարողությունների զարգացման վերաբերյալ առաջարկներին:



ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի, Ռումինիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---