Հայաստանը 4 տարվա ընթացքում Համաշխարհային բանկի խմբի կողմից կստանա 670-700 մլն դոլար

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խորհրդի նիստի ժամանակ հաստատվել է Երկրի զարգացման ռազմավարությունը (Country Partnership Strategy-CPS) 2009-2012թթ., որի համաձայն Հայաստանը 4 տարվա ընթացքում Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի կողմից ստանալու է 670-700 մլն դոլար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:



«Ռազմավարության մշակումը համընկել է այնպիսի շրջանի հետ, երբ Հայաստանն իր վրա կրում է ճգնաժամի հետեւանքները, ուստի այն ուղղված է Հայաստանում տնտեսական աճի վերականգնմանը եւ բնակչության անապահով շերտերի վրա ճգնաժամի ազդեցության մեղմացմանը»,- ասել է նա: Վարուդակիսն ավելացրել է, որ CPS-ը նաեւ ուղղված է Հայաստանում մրցունակության մակարդակի բարձրացմանը, որի համար նախապայման է հանդիսանում տնտեսության դիվերսիֆիկացիան եւ կայուն աճի ապահովումը:



ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի խոսքերով, մոտ 545 մլն դոլարն ուղորդվելու է առողջապահության, կրթության, գյուղական ճանապարհների վերանորոգման ոլորտներում, հարկային ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականցմանը, իսկ մոտ 120-160 միլիոնը` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Վարուդակիսը նշել է, որ ՀԲ խմբի կողմից ստացվող վարկային միջոցների 20 տոկոսն ուղորդվելու է անմիջականորեն 2009-2011թթ. Հայաստանի պետբյուջեին, իսկ մնացած 80 տոկոսը` կոնկրետ ծրագրերին:

Վարուդակիսը հայտնել է, որ մշակված ռազմավարությունը վերանայելու հնարավորություն կա 2010-ի վերջում, ինչի արդյունքում վարկավորման ծավալը մեծանալու է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---