Հայաստանը կարող է դոնորներ փնտրել այլ քաղաքներում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսավորումը դադարեցնելու մասին «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության որոշումը կապված չէ վերջերս տեղի ունեցած Ավագանու խորհրդի ընտրությունների հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Նախ, փոխվել է ընկերության ղեկավարությունը, որը, հնարավոր է, փոխել է իր մոտեցումը որոշ հարցերի հանդեպ: Երկրորդը, մարտի 1-2-ի դեպքերը եւ հետագա զարգացումները լրջորեն ազդել են Հայաստանի իմիջի վրա, իսկ իմիջը բարելավելը դժվար է»,- նշել է քաղաքագետը:



Նրա խոսքով, Հայաստանի ֆինանսավորման դադարեցումը չի օգնի հանրապետության ժողովրդավարության զարգացմանը: «Դա երկրի ընդդիմությանն ու իշխանությանն ավելի լավ ու ժողովրդավարական չի դարձնի: $70 միլիոնը շատ մեծ գումար չէ, բայց ճգնաժամի պայմաններում փողն, իհարկե, հարկավոր է: Նման որոշումը քաղաքական կորտուստ է Հայաստանի համար, բայց երկիրը կարող է դոնորներ փնտրել նաեւ այլ երկրներում»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետի կարծիքով, նման որոշման ընդունումը հետեւանքը չէ այն բանի, որ Հայաստանը որոշեց չմասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին: «Հայաստանի եւ մի քանի հետխորհրդային երկրների չմասնակցելը ՆԱՏՕ-ի զորավարժություններին այնքան հասկանալի էր, որ դա ոչ մի կերպ չէր կարող դառնալ Հայաստանի ֆինանսավորման դադարեցման պատճառը»,- նկատել է Կովկասի Ինստիտուտի տնօրենը:



Ամերիկյան ,Հազարամյակի մարտահրավերներե ընկերությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը: Այդպիսի որոշում է ընդունվել ընկերության տնօրենների խորհրդի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ կայացած նիստին: Ընկերության գլխավոր տնօրեն Ռոդնի Բենտի խոսքով, այդպիսի որոշման համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման զարգացման վերաբերյալ ընկերության սկզբունքներին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---