12 հունիսի 2009 - 19:53 AMT
Վրաստանը պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ-ից
Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասին» երկու դրույթները, որոնց համաձայն պաշտոնապես ավարտվել է երկրի ելքի գործընթացը կազմակերպությունից: Երկրի բարձրագույն օրենսդրական մարմինն ուրբաթ օրը երկու ամսվա ընդմիջումից հետո առաջին անգամ հավաքվեց պլենարային նիստի, չնայած քաղաքի կենտրոնում շարունակվող ընդդիմության ակցիային:

«Վրաստանն արդեն դուրս է եկել ԱՊՀ-ից: Այդ առիթով գոյություն ունի նամակ, որը ես մեկ տարի առաջ ուղարկել եմ ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի համապատասխան մարմիններին: Ուստի այսօր մենք դրույթով պաշտոնապես եւ իրավական տեսակետից ավարտում ենք այդ գործընթացը»,- հայտնել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Բակրաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն: