12 հունիսի 2009 - 20:03 AMT
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն դարձավ «DigiTec Business» համաժողովի գլխավոր հովանավորը
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը`Beeline) դարձավ «DigiTec Business» համաժողովի գլխավոր հովանավորը: Համաժողովը կայանալու է Երեւանում հունիսի 19-20-ը: Այն կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` Microsoft ընկերության հետ համագործակցելով: Համաժողովի նպատակն է խթանել տնետսության տարբեր ոլորտներում տեխոնոլոգիական լուծումների կիրառումը:

«Լինելով կապի միասնական օպերատոր` ԱրմենՏելը մեծ ուշադրություն է դարձնում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը` բիզնեսին առաջարկելով հարմարավետ լուծումներ», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Այս եւ նման միջոցառումները շատ կարեւոր են ինչպես նոր լուծումներ մատակարարողների, այնպես էլ հնարավոր գնորդների համար, քանզի թույլ են տալիս ցուցադրելու ամենաառաջատար տեխնոլոգիաները»:

«Մենք ձգտում ենք DigiTec Business համաժողովը դարձնել կապող օղակ` բարձր տեղնելոգինարի ոլորտում արտադրողների եւ սպառողների միջեւ: Ուրախալի է, որ մեր նախաձեռնությանը աջակցում են այնպիսի խոշոր ընկերություններ ինչպիսիք են ԱրմենՏել-ը եւ Մայքրոսոֆթը», - նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«DigiTec Business» համաժողովում ներկայացվելու են լուծումներ` բանկային եւ ֆինանսական սեկտորի, փոքր եւ միջին ձեռնարկությոնների, զբոսաշրջության, առեւտրի, շինարարության, բեռնափոխադրման, առողջապահության եւ այլ ոլորտների համար:

Համաժողովի շրջանակներում ՏՏ եւ հեռահաղորդակցման ոլորտի շուրջ 25 ընկերություններ կներկայացնեն իրենց մշակումները: Համաժողովի աշխատանքին կմասնակցեն մոտ 1500 ձեռներեցներ, պետական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: