12 հունիսի 2009 - 20:56 AMT
Apple նոր բրաուզերը երեք օրվա ընթացքում բեռնավորել են 11 միլիոն անգամ
Apple նոր բրաուզերը` Safari 4-ը, որը ներկայացվել է մշակողների համաշխարհային համաժողովին (WWDC), երեք օրվա ընթացքում բեռնավորել են 11 միլիոն անգամ: Ընդ որում` Windows-ի համար տարբերակը բեռնավորել են վեց միլիոն անգամ:

Հարկավոր է հաշվի առնել, որ Apple իր բրաուզերը տարածում էր ոչ միայն կայքի, այլեւ ծրագրերի թարմացման համակարգի միջոցով: Ուստի մի քանի միլիոն բեռնավորումներ կատարվել են այն օգտավողների կողմից, ովքեր բրաուզերի թողարկումից կարճ ժամանակ անց թարմացրել են համակարգը:

Համեմատության համար Firefox բրաուզերի երրորդ տարբերակը, որը թողարկվեց 2008-ի հունիսին, միայն առաջին օրերի ընթացքում բեռնավորեցին ավելի քան ութ միլիոն անգամ: Google Chrome-ը սեպտեմբերին ավելի համեստ արդյունք ցույց տվեց. Nielsen-ի տվյալներով, առաջին շաբաթվա ընթացքում այն բեռնավորեցին մոտ երկու միլիոն օգտվողներ:

Apple իր բրաուզերը դիրքավորում է որպես աշխարհում ամենաարագներից մեկը: Պնդվում է, որ JavaScript-ի մշակման արագությամբ այն գրեթե ութ անգամ գերազանցում է Internet Explorer 8-ը եւ ավելի քան չորս անգամ` Firefox 3-ին, հաղորդում է Lenta.ru-ն: