Հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկները ժամանել են Վրաստան` մասնակցելու Թեմո Կազարաշվիլիի անվան մրցաշարին

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ այսօր ժամանել է Վրաստան, որտեղ հունիսի 13-15-ը մասնակցելու է աշխարհի երկակի չեմպիոն Թեմո Կազարաշվիլիի անվան միջազգային մրցաշարին:



Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան, այդ մրցաշարը նախապատրաստական փուլ է հանդիսանում Եվրոպայի պատանեկան առաջնության համար, որը տեղի է ունենալու հունիսի 21-26-ը Զրենյանին քաղաքում (Սերբիա):



Հայկական պատվիրակությունը Ռուստավի է ժամանել 15 հոգանոց խմբով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---