«ՊրոԿրեդիտ Բանկը» նոր ամառային ակցիա է հայտարարել բիզնես-վարկերի համար

PanARMENIAN.Net - «ՊրոԿրեդիտ Բանկը» 2009թ. հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 31ը, ամառային ակցիայի շրջանակներում, փոքր եւ միջին բիզնեսը խթանելու նպատակով, առաջարկում է աննախադեպ պայմաններ բիզնես վարկերի համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը։



Ըստ հաղորդագրության, այս ժամանակահատվածում տրամադրվող 10 000 ԱՄՆ դոլարից ավել վարկերի տարեկան տոկոսադրույքը նախկինի համեմատ կնվազի 4%ով, իսկ մինչեւ 45 000 000 կազմող դրամային վարկերի համար տարեկան տոկոսադրույքը կնվազի 2%ով:



«ՊրոԿրեդիտ Բանկը» հաշվի առնելով շուկայում ստեղծված բարդ իրավիճակը եւ շարունակելով հավատարիմ մնալ իր առաքելությանը, այն է աջակցել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը հավատացած է, որ այս ակցիան կնպաստի շատ բիզնեսների գործերի կայունացմանը՝ ապահովելով ռեսուրսներ ոչ միայն հաղթահարելու դժվարին իրավիճակը, այլ նաեւ կօգնի վերջիններիս գրանցելու շարունակական զարգացում։
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---