21 նոյեմբերի 2025 - 14:11 AMT
Արա Աբրահամյանը հանդիպել է Պուտինի աշխատակազմի ղեկավարի հետ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նոյեմբերի 20–ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի հետ, հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հասարակական և քաղաքական օրակարգի շրջանակում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի։