12 հունիսի 2009 - 22:10 AMT
Հայաստանի առաջնություն. «Փյունիկ»- «Արարատ» 11-րդ փուլի խաղը տեղափոխվել է հուլիս
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ փուլի հանդիպումը «Փյունիկ» եւ «Արարատ» թիմերի միջեւ կրկին տեղափոխվել է, այս անգամ հունիսի 17-ից հուլիսի 7-ը: Այդ մասին հաղորդում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 11-րդ փուլի 2 հանդիպումներն արդեն տեղափոխվել են հունիսի 17-ը, քանի որ «Բանանցի» 17 ֆուտբոլիստներ եւ «Փյունիկի» 12 ֆուտբոլիստներ երիտասարդական հավաքականի կազմում մասնակցում էին ԵԱ-2011 ընտրական խաղերին:

Այսպիսով, հունիսի 17-ին «Բանանցը» հանդիպելու է Աշտարակի «Միկայի» հետ, իսկ «Փյունիկը» խաղալու է «Արարատի» հետ հուլիսի 7-ին Հանրապետական մարզադաշտում: Երկու հանդիպումները սկսվում են Երեւանի ժամանակով 19:00-ին: