Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց ավանդական երթով Երեւանի կենտրոնական փողոցներով

PanARMENIAN.Net - Ընդդիմության այսօրվա հանրահավաքում, ավանդաբար, ամենավերջում, ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նշել է, որ Արեւմուտքն ամեն կերպ քողարկում է Սերժ Սարգսյանի անօրինությունները, ինչի մասին է վկայում նրանց վերջին հայտարարությունը Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ընդ որում Լեւոն Տեր-Պետրոսյանը հավելել է, որ չի դատապարտում եւ չի քննադատում ՌԴ դիրքորոշումը, քանի որ նրա արարքներում եւ առաջնորդների խոսքերում հակասություններ չկան: Նա նաեւ ընդգծել է, որ նախապես է հայտնում իր կարծիքը , որպեսզի Արեւմուտքում հասկանան, որ այստեղ հասկացող մարդիկ են:



Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել միավորվել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, այդ թվում վերջերս կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ին, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Դուք ցանկանում էիք աշխատել, ձեզ ընձեռվում է այդ հնարավորությունը»,-ասել է ՀԱԿ առաջնորդը: Ընդ որում նա հրապարակել է այն 12 կետերը, որոնցով նրանք պետք է առաջնորդվեն:



Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին անդրադարձել է վերջին ընտրություններին` հայտարարելով, որ մայիսի 31-ին Հայաստանում ընտրություններ չեն եղել: Նա կոչ է արել որոշ քաղաքական գործիչների, որոնք հայտնվել են իշխանությունների լարած թակարդում եւ հանդես են եկել ընտրությունների նորմալ ընթացքի մասին հայտարարություններով, բացել աչքերն ու չենթարկվել քաղաքական ճնշման:



ՀԱԿ-ի առաջնորդը հիշեցրել է ընթացիկ տարվա մարտի 1-ի իր ելույթը, եւ հաղորդել է, որ ինչպես նախկինում, նա կրկին կոչ է անում պայքարել իշխանությունների դեմ սահմանադրական միջոցներով այնքան ժամանակ, մինչեւ որ Սերժ Սարգսյանը հեռանա Հայաստանից:



Լեւոն Տեր-Պետրոսյանը նշանակել է հաջորդ հանրահավաքի օրը, որը տեղի կունենա աշնանը` սեպտեմբերի 18-ին: Ընդ որում նա չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կարող են միջանկյալ հանրահավաքներ լինել:



Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց ավանդական երթով Երեւանի կենտրոնական փողոցներով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---