13 հունիսի 2009 - 02:09 AMT
Թուրքիայում պատրաստվում են թողարկել Խաչատուր Ավետիսյանի «Մեծ եղեռն-1915 օրատորիա» երգերի ալբոմը
Թուրքիայում պատրաստվում են թողարկել հանրահայտ հայ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի երգերի ալբոմը, որը կոչվում է «Մեծ եղեռն-1915 օրատորիա»: «Մենք շատ տարիներ փորձում էինք այս ալբոմը թողարկել Թուրքիայում, բայց դժվար էր գտնել կոմպոզիտորի ընտանիքը: Բացի դրանից, այդ ալբոմը ստեղծելու համար օրիգինալ ձայնագրություններ չկային»,- հայտարարել է Kalan Music ձայնագրող ընկերության տնօրեն Հասան Սալթուկը: Նրա խոսքերով, նրան հաջողվել է համոզել Ավետիսյանի որդուն, որպեսզի ալբոմը կոչվի «Մեծ եղեռն-1915 օրատորիա», այլ ոչ թե «Ցեղասպանություն-1915 օրատորիա», հաղորդում է Hurriyet-ը:

Խաչատուր Ավետիսյանը ծնվել է 1926-ին Գյումրիում: 25 տարեկանում նա առաջին հայ երաժիշտն է, որը ոսկե է մեդալ է նվաճել Բեռլինի եւ Մոսկվայի միջազգային մրցույթում: