Դուրս գալով ԱՊՀ-ից` Վրաստանն իրեն փակուղի է մտցրել13 հունիսի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Վրացական խորհրդարանի որոշումը, որն ուրբաթ օրը ձեւականորեն ավարտել է ԱՊՀ-ից երկրի դուրս գալու գործընթացը, շատ առումներով տեխնիկական է, բայց դրա հետ մեկտեղ ավելի շատ է փակուղի մտցնում Վրաստանին: Այդ մասին հայտարարել է Պեդումայի կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը: Պատգամավորը նշել է, որ Վրաստանի անհաջողությունները սկսվեցին այն պահից, երբ նա ուղղվածությունն ԱՊՀ-ից փոխեց դեպի հեռավոր հորիզոններ` «Վաշինգտոն, Բրյուսել եւ ՆԱՏՕ»:«Մնալով ԱՊՀ մեջ` վրացական իշխանությունները կարող էին բարձրացնել իրենց երկիրը Համագործակցության մեջ ինտեգրման հաշվին, ինչպես նաեւ փրկել տարածքային ամբողջականությունը, քանի որ հենց ԱՊՀ հարթակում նրանք կարող էին ապահովել հարավ-օսեթական խնդրի խաղաղ լուծումը»,- ասել է նա: Այդ վերափոխումների արդյունքում Վրաստանը ստացել է ծանրագույն քաղաքական ճգնաժամ, մինչեւ հիմա չի մտել ՆԱՏՕ, ինչպես նաեւ նրա կազմից դուրս են եկել երկու պետություններ. անցյալ տարվա օգոստոսի վերջին Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախոթւյունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 12-ին Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի մասին» որոշումը, որի համաձայն ավարտվել է ԱՊՀ-ից երկրի դուրս գալու գործընթացը: «Վրաստանն արդեն դուրս է եկել ԱՊՀ-ից: Գույություն ունի պաշտոնական նամակ, որը ես մեկ տարի առաջ ուղարկել եմ ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի համապատասխան մարմիններին: Ուստի մենք այսօր ավարտում ենք այդ գործընթացը ձեւական որոշմամբ եւ իրավական տեսանկյունից»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Բակրաձեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |