1 դեկտեմբերի 2025 - 11:15 AMT
ՀՀ–ում ձմռան միջին ջերմաստիճանը -4,8°C է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 1991-2020թթ. ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմում է -4,8°C:

«Մնաս բարով աշուն, բարի գալուստ ձմեռ։ Վաղը օրացուցային ձմռան առաջին օրն է:

1991-2020թթ. ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմում է -4,8°C: Տեղումների միջին քանակը Հայաստանում կազմում է 107մմ։

ՀՀ-ում դիտարկումների պատմության ընթացքում (1935-2024թթ) ձմռան կլիմայական բնութագրերը ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացված է ստորև»,–գրել է նա։