Թեհրանում ցույցեր են ընթանում Մահմուդ Ահմադինեժադի դեմ13 հունիսի 2009 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահի տանուլ տված թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիի հազարավոր կողմնակիցներ Թեհրանում դուրս են եկել բողոքի ցույցի, հաղորդում է AFP-ն: Նրանք հրաժարվում են ընդունել գործող նախագահի հաղթանակը: Ոստիկանությունը մտադիր է ցրել Մուսավիի կողմնակիցներին, որոնք հավաքվել են թեկնածուի նախընտրական շտաբի մոտ: Կողմնակիցները հրաժարվել են ցրվել եւ գործի են դրվել ռետինե մահակները: Իրանի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կենտրոնը հայտարարել է, որ որոշ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները կեղծվել են ի օգուտ Ահմադինեժադի: Կենտրոնում նաեւ հայտարարել էին, որ այսօր առավոտյան ոստիկանությունը փակել է թեկնածուներ Միր Հոսեյն Մուսավիի եւ Մեհտի Քարուբիի գրասենյակները: Իրանի նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին, ըստ պաշտոնական տվյալների, երկրորդ տեղն է զբաղեցրել ընտրություններում, հավաքելով ձայների 33, 75 տոկոսը, Ահմադինեժադի համար քվեարկել են ընտրողների 62,63 տոկոսը: Նրա կողմնակիցները հանրահավաքում վանկարկում են` «Ոչ բռնապետին» եւ նույնիսկ «Մահ բռնապետին»: Ինքը Մուսավին նախկինում հայտարարել էր ընտրություններում հաղթելու մասին` հիմնվելով իր շտաբի նախնական տվյալների վրա: Եվս մեկ պարտված թեկնածու, Մեհդի Քարուբին, արդեն «ապօրինի ու անընդունելի է» համարել ընտրությունների արդյունքները: Մինչդեռ Իրանի ներքին գործերի նախարար Սադեկ Մասուլին արդեն հաստատել է Ահմադինեժադի հաղթնակը եւ ընդգծել է, որ ցանկացած այլ հայտարարություն ընտրությունների մասին իրավաբանական ուժ չունի: Երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին շնորհավորել է գործող նախագահին վերընտրվելու առթիվ եւ հայտարարել է, որ նրա հաղթանակն «իսկական տոն է»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |