Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է![]() 1 դեկտեմբերի 2025 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Դատարանի որոշմամբ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել է։ Այդ մասին հայտնել են դատարանից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Ավելի վաղ երկարաձգվել է նաև Նարեկ Օհանյանի կալանավորման ժամկետը։ Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմանում, Մերձավանում՝ Երևանյան խճուղու վրա գտնվող իր նորակառույց տան հարևանությամբ, սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նույն վայրում մահացու վիրավորում է ստացել նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, ով Գրիգորյանի ընկերն է եղել և դեպքի պահին նրա կողքին է գտնվել՝ ոչ ծառայողական պայմաններում։ Ծանր վնասվածք ստացած քաղաքացին Արծրուն Գալստյանն է, ում վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Սպանությունը գործադրած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է Գրիգորյանին ու նրա ուղեկիցներին ու կրակահերթ արձակել։ Գրիգորյանի անշարժացած ընկնելուց հետո մոտեցել է և ինքնաձիգի կոթով նաև հարվածներ հասցրել Գրիգորյանին, ապա նորից հեռացել դեպքի վայրից։ Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |