Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:



«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ նվաճումներ:



Վստահ եմ, որ հետայսու եւս Ձեզ հետ միասին կշարունակենք մեր համատեղ ջանքերը` տարբեր բնագավառներում հայ-իրանական հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Դա է թելադրում մեր ժողովուրդների ավանդական փոխադարձ հարգանքը:



Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից առիթով եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն եւ բեղմնավոր գործունեություն», մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---