4 դեկտեմբերի 2025 - 17:47 AMT
Դեկտեմբերի 6-ից Նալբանդյան փողոցում կփոխվի երթևեկության կարգավորումը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցում՝ Նալբանդյան փողոց - Սայաթ – Նովայի պողոտա –խաչմերուկից մինչև Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը։