
Ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանության բաժնի հաղորդմամբ, միջազգային գործընկերների աջակցությամբ արգելափակվել են Hellobit ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերը։
Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները: