«Բանանցը» Հայաստանի առաջնությանը 12-րդ հաղթանակն է տարել «Արարատի» հանդեպ

PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ փուլը: Երկրորդ խաղարկային օրը «Բանանցը» 0:2 հաշվով հաղթանակ տարավ «Արարատի» հանդեպ, իսկ «Կիլիկիան» եւ Գյումրու «Շիրակը», փոխանակվելով մեկական գոլով, ոչ ոքի են ավարտել խաղը:



Այդպիսով, «Արարատն» իր 12-րդ պարտությունն է կրել 12 փուլերում եւ շարունակում է մնալ միակ թիմը, որն առաջնությանը ոչ մի միավոր չի հավաքել:



Առաջնության առաջին օրը կայացան առաջին երկու հանդիպումները: «Փյունիկ» - «Գանձասար» հանդիպմանը հաշիվն այդպես թլ չբացվեց, իսկ Աշտարակի «Միկան» 1:2 հաշվով հաղթանակ տարավ «Ուլիսի» հանդեպ:



Մրցութային դրությունը 12 փուլերից հետո`



1.Փյունիկ - 29

2.Միկա - 26

3.Բանանց - 24

4.Ուլիս - 20

5.Շիրակ - 12

6.Գանձասար - 11

7.Կիլիկիա - 10

8.Արարատ - 0
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---