11 դեկտեմբերի 2025 - 16:54 AMT
Տիտոգրադյան–Այվազովսկու խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ Տիտոգրադյան – Այվազովսկու փողոցների խաչմերուկում՝ Տիտոգրադյան փողոցից դեպի Այվազովսկու փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Տիտոգրադյան փողոց աջ շրջադարձը կկազմակերպի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով: