15 դեկտեմբերի 2025 - 10:52 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ:

Հայ ազգային կոնգրեսի հերթական համագումարը կայացել է դեկտեմբերի 14–ին։

«Այսօր կայացել է Հայ ազգային կոնգրեսի համագումարը։ Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ է վերընտրվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է նաև 29 հոգուց կազմված վարչություն»,–ասվում է հաղորդագրության մեջ։