15 հունիսի 2009 - 19:18 AMT
Հայաստանի Ազգային ժողովի այգում բացվել է պատանի նկարիչների ցուցահանդես
Հայաստանի Ազգային գեղագիտական կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսն այսօր բացվել է ՀՀ Ազգային ժողովի այգում: Ցուցահանդեին ներկայացվել են հայկական թեմաներին նվիրված 40-ից ավել նկարներ եւ կավե արձանիկներ, որոնք ստեղծվել են պատանիների կողմից:

«Ազգային գեղագիտական կենտրոնն առաջին հերթին ասոցացվում է վերջերս մեզ լքած Հենրիխ Իգիթյանի հետ: Նրա հետեւողական աշխատանքի շնորհիվ Երեւանում բացվել է Գեղագիտության ազգային կենտրոն, որտեղ ուսանել են հազարավոր երեխաներ»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,- «Ցուցահանդեսի հիմնական նպատակն է երեխաներին հնարավորություն տալ լինել տարածքում, ուր շատերին հետաքրքիր լինել»: