16 դեկտեմբերի 2025 - 12:00 AMT
ԱԽ քարտուղարը կմեկնի Լոնդոն

Դեկտեմբերի 17-18-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում:

Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

Դեկտեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ մայոր Թոմաս Շորլանդ Բոլը նշանակվել է բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդը ՀՀ–ում։