«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը տվել է ընդդիմադիր ուժերի վերաբերյալ իր բնորոշումը

PanARMENIAN.Net - «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը մասնակցում է ընդդիմության բոլոր ցույցերին, լինեն դա Հայկական ազգային կոնգրեսի կամ ոչ արմատական ընդդիմադիր ուժերի ցույցերը: Նա ընդգծել է, որ հաջողության հասնելու համար բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է միավորված գործեն:



Շոշափելով ՀՅ Դաշնակցության, «Ժառանգություն» կուսակցության եւ Հայկական ազգային կոնգրեսի հնարավոր համագործակցության հարցը` Արամ Կարապետյանը նշել է, որ ճիշտ կլինի այդ մասին հարցնել հենց նրանց, եւ կասկած է հայտնել այդպիսի համագործակցության վերաբերյալ: «Աշխարհում կարող են ձեւավորվել արհեստական միություններ, քանի որ յուրաքանչյուր մասնակցի նպատակները տարբեր են: Ես կարծում եմ, որ ՀՅ Դաշնակցության, «Ժառանգություն» կուսակցության եւ ՀԱԿ-ի միջեւ համագործակցության նախագիծը տեղի չի ունենա»,- նշել է նա:



Արամ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում կա «արմատական ընդդիմություն, ընդդիմություն, որը հանգամանքներից կախված համագործակցում է այս կամ այն ուժերի հետ, գոյություն ունեն նաեւ ընդդիմադիր գործիչներ, որոնց համար ընդդիմության շարքերում գտնվելը բիզնես է»: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են «Օրինաց երկիրը» եւ ՀՅ Դաշնակցությունը, իրավիճակային ընդդիմություն են: Իսկ «բիզնես-ընդդիմությունը» ներկայացնելու պատիվը պատկանում է Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանին եւ «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---