Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների խոսնակները զրուցել են միասնական ազգային նպատակների շուրջ

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Ողջունելով իր արցախցի գործընկերոջը Հայաստանի խորհրդարանում` Հ. Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել է շփումը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջեւ, որը թույլ է տալիս փոխադարձաբար հստակեցնել դիրքորոշումները հանուն միասնական ազգային նպատակների: Այդ համատեքստում նա հատկապես կարեւորեց մասնագիտական հանձնաժողովների միջեւ ուղղակի կապերի զարգացումը: Հ.Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի:



Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց այն կապակցությամբ, որ հայոց երկու օրենսդիր մարմիններն օգտագործում են յուրաքանչյուր առիթ համագործակցելու համար: Նա եւս կարեւորեց Միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաեւ երկու խորհրդարանների մասնագիտական հանձնաժողովների միջեւ անցկացվող ուղղակի քննարկումները, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվում ազգաբնակչությանն անհանգստացնող օրախնդիր հարցերին:



Այնուհետեւ զրուցակիցներն ունեցան առանձնազրույց, որի ընթացքում քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---