Թբիլիսիում ոստիկանությունը ծեծի է ենթարկել ցուցարարներին

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Թբիլիսիի քննչական մեկուսարանի մոտ բախում է տեղի ունեցել մահակներով զինված ոստիկանների եւ ընդդիմության ակտիվիստներին կալանքից ազատ արձակել պահանջող բողոքի ցույցի տասնյակ մասնակիցների միջեւ:



Դեպքի վայրում գտնվող օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հաղորդմամբ, ոստիկանությունը բռնագրավել է լրագրողների լուսանկարչական ապարատներն ու ձերբակալել է մի քանի ցուցարարի: Ցույցի մի քանի մասնակից վնասվածքներ է ստացել:



Նախագահ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով ընդդիմության բողոքի ցույցերը շարունակվում են ապրիլի սկզբից: Այդ խնդրի հիմնական պատճառը ներկա վարչակազմի ներքին եւ արտաքին քաղաքականությամբ դժգոհությունն է:



Ներքին գործերի նախարարի տեղակալ Էկա Զուգլաձեի խոսքերով, դատավարությունն արդեն ընթացքի մեջ է: Ոստիկանությունը նրանց մեծամասի համար պահանջում է վարչական տուգանքի սահմանում, իսկ մի մասի համար` վարչական պատիժ, ինչը ենթադրում է ազատազրկում առավելագույնը 30 օրով:



Ինչ վերաբերում է ընդհարման ժամանակ լրագրողներին հասցված ֆիզիկական վիրավորանքներին, նախարարի տեղակալն ամփսոսանք էհայտնել այդ առնչությամբ եւ ներողություն է խնդրել: Զուգլաձեն նաեւ հաղորդել է, որ լրագրողներից բռնագրավված սարքավորումներն արդեն վերադարձվել են, հաղորդում են ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---