
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչներն անասնահամաճարակային մշտադիտարկման շրջանակում այց են իրականացրել Շիրակի մարզի Արդենիս գյուղում գործող «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոց։
Ստուգման արդյունքում պարզվել է՝ արտադրական տարածքն աշխատել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով։
Մասնավորապես՝
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, սպանդանոցի արտադրական գործունեությունն անմիջապես կասեցվել է։ Միևնույն ժամանակ սահմանվել է ժամանակահատված՝ արձանագրված խախտումները վերացնելու համար։