Բաքվի մեղադրանքների հերթական թիրախն ANCA-ն է դարձել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան Կովկասի երկրների նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի երկակի չափանիշների քաղաքականության վերաբերյալ ANCA-ի` Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդագրության: Դեսպանությունը մամլո հաղորդագրություն էր տարածել, որն ապատեղեկատվություն է պարունակում ամերիկյան օգնության ծավալների վերաբերյալ: PRNewswire -ում տեղակայված հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը կարծում է, որ ANCA-ն չի կարող քննադատել Բարաք Օբամայի վարչակազմը, որը ենթադրում է կրճատել Հայաստանին ամերիկյան ֆինանսական օգնության ծավալները եւ մեծացնել Ադրբեջանի եւ Վրաստանի համար նախատեսվող օգնության ծավալները: Ադրբեջանն ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները մեղադրել է Կովկասի երկրների համար ամերիկյան օգնության իրական թվերի կեղծման մեջ:



«Կամ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը կապ չունի սխալ տեղեկատվության տարածման հետ, կամ նրան հարկ է թարմացնել մաթեմատիկայի իր գիտելիքները: Ներկայացված թվերը հաշվելը շատ հեշտ է, եւ նույնիսկ դպրոցական երեխան կարող է գլուխ բերել այդ խնդիրը. վարչակազմը Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալը կրճատում է 38 տոկոսով, այն դեպքում, երբ Ադրբեջանի համար մեծացնում է 20 տոկոսով: Դա արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, իսկ նախագահ Իլհամ Ալիեւը պարբերաբար ելույթ է ունենում ռազմաշունչ հայտարարություններով», - հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---