
Խարդախության մեջ մեղադրվողն արտահանձնվել է Շվեյցարիա։ Դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է միջնորդությունը։
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության իրավասու մարմինների կողմից ներկայացված միջնորդությունը, ինչի արդյունքում գույքի վնասման և խարդախության մեղադրանքով Դ.Գ.-ն արտահանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին»,–ասվում է հաղորդագրության մեջ։