24 դեկտեմբերի 2025 - 17:36 AMT
Հայաստանում գրանցված աշխատողների թիվն աճել է

2025 թվականի նոյեմբերին Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 814,818, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Նշված ցուցանիշը 31,986-ով կամ 4.1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա տվյալը։