Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես թվային եղանակով![]() 25 դեկտեմբերի 2025 - 18:11 AMT PanARMENIAN.Net - 2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Կառավարության այսօրվա նիստում սահմանվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրելու կարգը․ թվարկվում են աշխատանքային պայմանագրի այն պայմանները, որոնք պետք է մուտքագրվեն համակարգ։ Ըստ այդմ, համակարգն ինքնաշխատ ստուգում կիրականացնի աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկատվության և մուտքագրվող աշխատանքային պայմանագրի տվյալների համադրմամբ։ Անհամապատասխանությունների առկայության դեպքում գործատուն համապատասխանեցում կիրականացնի՝ բացառությամբ մի քանի դեպքի, որոնք հնարավոր չէ հետադարձության ուժով փոփոխել։ Գործող աշխատանքային պայմանագրերը թվային ստորագրությամբ համակարգ կմուտքագրվեն 1 տարվա ընթացքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |