Թեհրանում բողոքի ցույցի ժամանակ 8 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Իրանի նախագահի թեկնածու Միր Հոսեյն Մուսավիի դաշնակիցները մտադիր են հերթական բողոքի ցույցերն անցկացնել Թեհրանի փողոցներում: Ընդդիմադիրները պահանջում են նախագահի նոր ընտրություններ անցկացնել:



Նախօրեին Իրանի իսլամի պահապանների խորհուրդը, երկրի գլխավոր օրենսդիր մարմինը, հայտարարել է հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրություններին հավաքած ձայների վերահաշվարկ անցկացնելու մասին, սակայն հրաժարվել է բավարարել նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ բարեփոխիչների պահանջները, իսկ Իրանի մշակույթի նախարարությունն արգելել է օտարերկրյա մամուլին լուսաբանել ներքին գործերի նախարարության կողմից չարտոնված ցույցերը:



Հունիսի 16-ին ինչպես ընդդիմության կողմնակիցներն, այնպես էլ գործող նախագահ Ահմադինեժադի կողմնակիցները:



Արդեն մի քանի օր է, ինչ Իրանում անցնում են ընդդիմադիր ցույցեր, պահանջելով վերանայել հունիսի 12-ի ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթանակ է տարել գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:



Ոստիկանության գործողությունների արդյունքում առնվազն 18 մարդ է զոհվել, հաղորդում է Բի-Բի-Սին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---