«Հայաստանի էլցանցերին» 42 մլն եվրո ՎԶԵԲ վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը ստորագրվել է Երեւանում

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Երեւանում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրում արդիականցման համակարգի ֆինանսավորման եւ ցանցի էլեկտրական բաշխիչների վերականգնման համար Վնեշէկոնոմբանկի, Վերակուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի («ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) մասնակցությամբ:



Ստորագրվել է համաձայնագիր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 42 մլն եվրո չափով ՎԶԵԲ վարկը տրամադրելու, ինչպես նաեւ Վնեշէկոնոմ բանկի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 22.5 մլն եվրո վարկ հատկացնելու մասին:



Ինչպես հայտնում է Վնեշէկոնոմբանկի մամլո ծառայությունը, Վնեշէկոնոմբանկի եւ ՎԶԵԲ-ի միջեւ ստորագրվել է միջվարկային համաձայնագիր: Փաստաթուղթը կարգավորում է այս նախագծում վարկատուների փոխհարաբերությունները, որոնք իրագործվում են համաֆինանսավորման սկզբունքների վրա:



Վնեշէկոնոմբանկի եւ ՎԶԵԲ-ի մասնակցությունն այս նախագծի ֆինանսավորմանը նշված զարգացման ֆինանսական ինստիտուտների համատեղ ներդրումային նախագիծն է: Նախագիծն ուղղված է էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, էլցանցերում կորուստների նվազմանը, ԱՊՀ երկրենրի էներգահամակարգերի ինտեգրման ուժեղացմանը:



Վնեշէկոնոմբանկի ֆինանսական քաղաքականության մասին հուշագրին համապատասխան ապրանքների արտահանմանն ու ռուսական ընկերություներրի ծառայություններին աջակցելը Վնեշէկոնոմբանկի գործունեության գերիշխող ուղղվածություններից է:



Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստեղծվել է 1991-ին: ՎԶԵԲ ներդրումային գործիքներն օգտագործվում են 30 երկրեներում շուկայական տնտեսության եւ ժողովրդավարության կայացման համար` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Կենտրոնական Ասիա: Բանկն իրականացնում է բանկերի, ձեռնարկությունների եւ ընկերությունների ֆինանսավորման նախագծեր` միջոցներ դնելով ինչպես նոր արտադրությունների, այնպես էլ գործող ֆիրմաների մեջ:



«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն դինամիկ զարգացող էլեկտրաներգիական ընկերություն է, որը հսկում է մի շարք ծագող եւ բաշխիչ էներգետիկ ակտիվներ Ռուսաստանում եւ արտասահմանում: Էլեկտրակայանների հաստատված հզորությունը, որը գտնվում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի սեփականության եւ կառավարման տակ, կազմում է շուրջ 18 000 ՄԲթ: Ընկերությունը վարում է ակտիվ ներդրումային գործունեություն, գերիշխող դիրք է գրավում Ռուսաստանում էլեկտրաէներգիայի արտահանման-ներմուծման ոլորտում:



«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի սահմանադիր կապիտալը կազմում է 227 մլրդ 411 մլն 385 հազար ռուբլի, ընկերության սահմանադիր կապիտալի 57.3 տոկոսը գտնվում է «Ռոսատոմ» պետական ընկերության եւ նրա կողմից վերահսկվող «Էներգատոմ» ԲԲԸ-ի սեփականության ներքո:



«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: Ընկերությունն իրականացնում է ՀՀ ողջ տարածքում էլեկտրաէներգայի հաղորդման եւ բաշխման գործունեություն, ինչպես նաեւ ունի հարեւան երկրներին էլեկտրաէներգիայի արտահանման արտոնագիր: Ընկերության բաժանորդների թիվը շուրջ 940 հազար է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---