ԱՄՆ-ում պաշտպանու՞մ են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը17 հունիսի 2009 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տան վարչակազմը պաշտպանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, պատասխանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ ենթահանձնաժողովի նախագահ Ռոբերտ Վեքսլերի հարցին այն մասին, թե ինչպես է պետդեպարտամենտը մտադիր ղեկավարել հայ-թուրքական մերձեցման ուղղությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA), Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ ապրիլի 22-ի հայ-թուրքական համաձայնության մեջ գոյություն ունի նախկինում բազմիցս քննարկված, բայց հրապարակավ չհնչած կետ երկու երկրների միջեւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին:«Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկու տարբեր, բայց զուգահեռ ընթացող գործընթացներ են: Երեւանը եւ Անկարան պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման հիմքերի մասին, որոնք ներառում են բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ինչպես նաեւ համատեղ հանձնաժողովների ստեղծում, այդ թվում եւ պատմական: Մենք պաշտպանում ենք այդ գործընթացը»,- հայտարարել է ԱՄՆ» պետքարտուղարի տեղակալը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |