Հայաստանի ֆուտզալի առաջնության լավագույն ռմբարկուն 104 միավորներով դարձել է Կարեն Միքայելյանը

PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի ֆուտզալի առաջնության եզրափակիչ փուլը: Վերջին, ոչինչ չորոշող փուլում, իր համար արդեն 1-ին տեղն ապահոված «Էրեբունին» զիջել է «Եվրոպա» թիմին 3:5 հաշվով, «Թալ Գրիգը» պարտության է մատնել «Արսենալ Նոր Նորքին» 15:2 հաշվով, իսկ «Հրազդանը» պարտվել է անցյալ տարվա չեմպիոն «Պոլիտեխնիկին» 7:10 հաշվով:



Ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի հաշվարկներով 104 միավորներով առաջնության լավագույն ռմբարկուն է դարձել «Պոլիտեխնիկ» թիմի ֆուտբոլիստ Կարեն Միքայելյանը: Երկրորդ տեղում Արմեն Գյուլամբարյանն է «Էրեբունի» թիմից, որը 88 գոլ է խփել, երրորդ տեղում 46 գնդակներով Վանիկ Ղազարյանն է («Հրազդան»), չորրորդում` 34 գնդակներով էդուարդ Հովհաննիսյանը «Արսենալի Նոր Նորքից», հինգերորդում` 31 գնդակներով Գրիգոր Կապուկրանյանն է «Թալ Գրիգից»:



Հայաստանի ֆուտզալի առաջնության մրցաշարային սանդղակը.



1. Էրեբունի- 47 միավոր

2. Թալ Գրիգ- 46

3. Պոլիտեխնիկ- 32

4. Եվրոպա- 29

5. Արսենալ Նոր Նորք- 18

6. Հրազդան- 3
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---