ԵԱՀԿ ԽՎ անվտանգության հարցերին նվիրված նստաշրջանը տեղի կունենա Վիլնյուսում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անվտանգության հարցերին նվիրված ամենամյա նստաշրջանը տեղի կունենա Վիլնյուսում հունիսի 29-ից հուլիսի 3-ը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում, նստաշրջանին կմասնակցեն կազմակերպության 49 անդամ երկրների շուրջ 250 ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակներում կքննարկվեն ԵԱՀԿ գոտում մարդու իրավունքների խախտման, էներգետիկ անվտանգության ու համագործակցության, ինչպես նաեւ միգրացիայի, ջրային ռեսուրսների, կլիմայի փոփոխության եւ սպառազինությունների վերահսկման հարցերը:



Բացի այդ, ԵԱՀԿ ԽՎ երկու գլխավոր կոմիտեներում կքննարկվեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ֆինանսական ու սոցիալական հետեւանքները, ինչպես նաեւ պարենային անվտանգության հարցերը: Նախատեսվում է ընդունել Վիլնյուսի հռչակագիրը, որը կներառի նստաշրջանի ընթացքում ներկայացված բոլոր խորհուրդները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---