18 հունիսի 2009 - 12:01 AMT
Սեմնեբի.Թուրքիան «մեկ քայլ մարտավարական նահանջ է» արել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում
Թուրքիան «մեկ քայլ մարտավարական նահանջ է» արել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, քանի որ այդ հարցին բացասաբար են վերաբերվում երկրում: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Սակայն, նրա խոսքերով, դա չի նշանակում, որ Թուրքիան ետ է կանգնում: «Մենք հուսով ենք, որ երկխոսությունն երկու երկրների միջեւ կշարունակվի»,-հայտարարել է Սեմնեբին` հավելելով, որ շատ կարեւոր է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ առաջացած «դադարը» երկար չձգվի, քանի որ կա խթանը կորցնելու ռիսկ: Սակայն, չնայած դրան, ոչինչ չի վկայում, որ Անկարայի արտաքին քաղաքականությունը փոխվել է, ասել է Պիտեր Սեմնեբին «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում: