18 հունիսի 2009 - 13:22 AMT
Kingston-ը ստեղծել է 128 Գբ ծավալով տարողունակ ֆլեշ-հիշողություն
Kingston ընկերությունը հայտարարել է, որ նվաճվել է USB-կուտակիչների տարողունակության նոր սահման` ներկայացնելով 128 Գբ ծավալով ֆլեշ հիշողության սարքը: Այս սարքը ներկայացվել է Data Traveler200 սերիայի շրջանակներում, որտեղ ընդգրկվել են նաեւ 32 եւ 64 Գբ ծավալով USB-կուտակիչներ: Սարքը ընկերության կողմից ներկայացվում է որպես ամենատարողունակ ֆլեշ, սակայն նորույթը հատկանշական է նրանով, որ ունի նաեւ ամուր ռետինացված կորպուս, սպորտային դիզայն եւ ծածկագրային պաշտպանության համակարգ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Հայաստանում Kingston-ի արտադրանքի առաջատար ներկրող RAS computers-ի գործադիր տնօրեն Արամ Չոփուրյանը, Հայաստանում այս ապրանքն արդեն իսկ հասանելի է, եւ այն կարելի է ձեռք բերել նախնական պատվերով: Նրա խոսքերով, նման USB-կուտակիչների գինը Հայաստանում կկազմի 95-450 դոլար, կապված կուտակիչների ծավալից: