20 հունվարի 2026 - 16:41 AMT
«Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի դեպի Հռոդոս

«Wizz Air» ավիաընկերությունը 2026 թվականի հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Երևան–Հռոդոս–Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին։