21 հունվարի 2026 - 15:50 AMT
Փաշինյան. Ձեռք է բերվել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար

Ոչխարաբուծության զարգացման ծրագրով «Ֆրեշ լոգիստիկ» ընկերությունը ձեռք է բերել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ոչխարաբուծության զարգացման ծրագրով «Ֆրեշ լոգիստիկ» ընկերությունը ձեռք է բերել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար. աջակցում ենք տնտեսվարողներին»,-գրել է նա:

Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել: