Հայաստանը երկար ճանապարհ ունի անցնելու միջազգային զբոսաշրջության շուկան նվաճելու համար

PanARMENIAN.Net - «Զբոսաշրջությունը Հայաստանում զգալի առաջընթաց է ապրել, բայց նրա համար, որպեսզի նվաճի միջազգային շուկան, դա բավարար չէ»,- ասել է CAPS միջազգային ծրագրի խորհրդատու Ֆիլիպ Մունյեն` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե Հայաստանն առաջընթաց ունեցել է միջազգային շուկայում:



«Հայաստանում կան պրոֆեսիոնալ տուրօպերատորներ, բայց նրանց խնդիրը նրանում է, որ նրանք կենտրոնացել են որոշակի ապրանքների վրա, որոնք եվրոպական զբոսաշրջիկների համար հետաքրքիր չեն, եւ չեն ցանկանում առաջ շարժվել դեպի ավելի հետաքրքիր ապրանքները»:



«Տուրօպերատորներն առաջարկում են միանման օբյեկտներ, որոնց հիմնական թեմատիկան եկեղեցիներն են, պատմությունը, մշակույթը, որոնք հիմնականում գրավում են մեծահասակ զբոսաշրջիկներին»,- հայտարարել է նա, ավելացնելով, որ Հայաստանը սխալ է օգտագործում իր հնարավորությունները եւ ավելի շատ պետք է աշխատի նրա վրա, որպեսզի գրավի երիտասարդների ուշադրությունը:



Նրա խոսքերով, Հայաստանը պետք է ներկայացնի իրեն որպես նաեւ զվարճանքների երկիր, նշելով, որ Եվրոպայում Հայաստանը բավական հայտնի է իր ջազային փառատոներով: «Ես շատ մարդ գիտեմ, որոնք օվկիանոսը կհատեն միայն նրա համար, որպեսզի մասնակցեն այդ փառատոներին»,- Հայտարարել է Ֆիլիպ Մունյեն, ընդգծելով, որ ինքն անձամբ հայկական ջազի մեծ երկրպագու է:



Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Հայաստանի զբոսաշրջության մրցունակությունը» երրորդ ֆորումը, որի նպատակը զբոսաշրջության ոլորտի զարգացմանն աջակցելն է, տեղեկատվություն տրամադրելու համագործակցությունը ոլորտի իրական դրության վերաբերյալ, ինչպես նաեւ այդ ոլորտի խնդիրների աջակցությունն ու լուծումը:



Ֆորումի կազմակերպիչն է CAPS-ը, Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը, Զարգացման հայկական գործակալությունը, Ազգային մրցունակության հիմնադրամը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---