Սիրիայի միջամտությունը հայ-թուրքական հարաբերություններին անհեթեթություն է

PanARMENIAN.Net - Սիրիայի միջամտությունը հայ-թուրքական հարաբերություններին անհեթեթություն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: «Ինձ շատ անհանգստացնում է այն հարցը, թե Հայաստանը որպես պետություն որ ուղղությամբ է շարժվում: Հայ-թուրքական հարաբերություններում սիրիական կողմի միջնորդության հարցում ես միայն կարող եմ ասել, որ Երեւանն ավելի շուտ կարող է դառնալ միջնորդ հակամարտությունների կարագավորման հարցում, քան մի շարք երկրներ հայ-թուրքական բանակցություններում»,- ընդգծել է հայ փորձագետը: Նրա կարծիքով, մինչեւ հոկտեմբեր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հույս կա, բայց Անկարան պետք է կողմնորոշվի եւ հասկանա, թե ինչ է ցանկանում Հայաստանի հետ հարաբերություններում:



Հոկտեմբերի 14-ին Կայսերիում տեղի է ունենալու Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպումը ԱԱ-2010 ընտրական փուլի շրջանակներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---