
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն առաջարկում է ներբեռնել Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») անվանումով բջջային հավելվածը՝ PlayMarket և AppStore հարթակներից, և փոխանցել տեղեկություն Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների սպասարկման կամ առկա թերությունների վերաբերյալ։
«Ձեր ուղարկած թերությունները կուսումնասիրվեն մասնագետների կողմից։
Հավելվածն աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։
Կատարեք տեղորոշում, լուսանկար, նշեք մեկնաբանություն, էլ. հասցե և «Հաստատել» կոճակը։
Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։
Հավելվածը ձեզ կտեղեկացնի նաև ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքների, ճանապարհների անցանելիության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։