18 հունիսի 2009 - 20:21 AMT
Համաներումը պետք է տարածվի ոչ բոլոր բանտարկյալների վրա
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը երկրում համաներում հայտարարելու հարցում ակնհայտ է. մենք կարծում ենք, որ այդ մարդասիրական քայլը հնարավորություն կտա շատերին վերադառնալ իրենց ընտանիքներ»,- հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը:

Ինչպես նշել է Խաչիկ Գալստյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակտիվ կերպով մասնակցում է համաներման մասին հարցի քննարկումներին: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ համաներումը պետք է տարածվի ոչ բոլոր բանտարկյալների վրա, այլ կախված նրանից, թե ինչի համար են նրանք դատվել: