18 հունիսի 2009 - 20:38 AMT
Գագիկ Ծառուկյանը չի քվեարկելու հարկային փաթեթի օգտին
«Գագիկ Ծառուկյանն անձամբ չի մասնակցելու ՀՀ ԱԺ-ում հարկային փաթեթի մասին օրինագծի քվերակությանը»,- հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը:

Նա պարզաբանել է, որ եթե Գագիկ Ծառուկյանը քվեարկի փաթեթի դեմ, նա քննադատության թիրախ կդառնա: «Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներին, ապա նրանք ազատ են իրենց խղճի առաջ եւ նրանց համար ոչ մի սահմանափակում չկա»,- ընդգծել նա:

Նա նաեւ ավելացրել է, որ ավելի բովանդակալից խոսել այդ թեմայով նա կարող է նրանից հետո, երբ կառավարությունն օրինագծում համապատասխան փոփոխություններ կատարի եւ կրկին ներկայացնի խորհրդարանի հաստատմանը: