18 հունիսի 2009 - 21:42 AMT
«Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն չէ, եւ ոչ էլ նույնիսկ կիսաընդդիմություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը հայտարարել է, որ տվյալ պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմություն չէ, եւ ոչ էլ նույնիսկ կիսաընդդիմություն:

«Հայկական ազգային կոնգրեսի հետ համագործակցությունը տվյալ պահին իրական չէ, թեեւ քաղաքականության մեջ անհնարին ոչինչ չկա»,- հայտարարել է նա:

Հունիսի 13-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հրաժարվել է մեկնաբանել ցույցի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչած համագործակցության հրավերը` հայտարարելով, որ ԲՀԿ-ն իշխանության կոալիցիայի կուսակցություն է:

ՀԱԿ վերջին ցույցի ընթացքում հունիսի 12-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել միավորվել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, այդ թվում վերջերս կոալիցիան լքած ՀՅ Դաշնակցությանը, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Դուք ցանկանում էիք աշխատել, ձեզ կտրվի այդպիսի հնարավորություն»,- նշել է ՀԱԿ առաջնորդը: Միաժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը 12 կետեր է հնչեցրել, որոնք առաջարկել է նրանց որպես գործունեության ղեկավարում: