30 հունվարի 2026 - 11:04 AMT
Սուրենյան․ Ցիկլոն է մոտենում՝ չնայած սպասվող տեղումներին, եղանակը զգալի կտաքանա

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին ցիկլոն է մոտենում, որը երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ և որը հունվարի 31-ի երեկոյան հանրապետության առանձին շրջաններում կբերի տեղումներ, հիմնականում ձյան տեսքով, լեռնային շրջաններում կգրանցվի քամու ուժգնացում, բուք, ցածր տեսանելիություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա հայտնել է, որ չնայած սպասվող տեղումներին, եղանակը զգալի կտաքանա, ինչը կնպաստի սառը օդի լճացման վերացմանը:

Սուրենյանն ասել է, որ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում, այդ թվում Արարատյան դաշտում և մայրաքաղաք Երևանում, կբարձրանա 7-8 աստիճանով։